Դպրոցականների ուղեղները լվանալու են.պատրաստում են առաջարկ, որով ամեն տարի կանցկացվի արժանապատվության և հաշտեցման դասեր, կբացատրվեն ՀՀ տարածքային զիջումների պատճառները

Նման դասերի ընթացքում դպրոցականներին մանրամասն կբացատրվեն Հայաստանի տարածքային զիջումների պատճառները (այդ թվում՝ հայերի համար սրբության սրբոց Արցախի հանձնելը), ինչպես նաև կպատասխանեն երեխաների հարցերին՝ «Ինչո՞ւ մենք պարտվեցինք պատերազմում», «Ինչու՞ մենք հանձնեցինք մեր սուրբ հողը»: «Հայաստանի առաջատար պատմաբաններ, լրագրողներ և քաղաքական գործիչներ կարող են ներգրավվել ամենամյա «Արժանապատվության և հաշտեցման դասերի» համար նյութերի պատրաստման գործում»,նշում են աղբյուրները։
«Դպրոցականների ուղեղները լվանալու են ամեն վատի դեմ ամեն լավի մասին նոր այնպիսի թեզերով, որտեղ լավ է խաղաղությունը ցանկացած գնով և պարտությունը հանուն փրկության, իսկ պայքարն ու ազգային շահերը սարսափելի սարսափ են»,- գրել է Մինա Խաչատրյանը։