Մայիսի 1-ին և 2-ին Արեգակի վրա կարող են լինել ամենաուժեղ X դասի բռնկումներ, մագնիսական փոթորիկը կարող է ծածկել Երկիրը          Ադրբեջանը մայիսից պատրաստվում է սկսել բնակեցնել հայկական Շուշի քաղաքը       Ադրբեջանի հետ շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը սպառնալիք է ՀՀ անվտանգության, կենսագործունեության ու հետագա գոյության համար    

24 հուն 2023 12:48

Արտակարգ դեպք Երևանում. էլեկտրաենթակայանում պայթյուն է տեղի ունեցել և կա վիրավոր

shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինարարների փողոցի թիվ 15/1 հասցեում գտնվող էլեկտրաենթակայանում պայթյուն է տեղի ունեցել և կա վիրավոր։


Մինչ հրշեջների ու պարեկների ժամանումը, քաղաքացիների օգնությամբ նշված վայրից շտապօգնության ավտոմեքենայով Այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ Ռազմիկ Ա․-ն, ով ձեռքերի և դեմքի հատվածով այրվածքներ է ստացել։


Գ․ Շամշյանի տեղեկություններով Ռազմիկ Ա․-ն աշխատում է «Սելենա սերվիս» ՓԲԸ-ում, և էլեկտրակայանն էլ հաշվառված է նշված սերվիսի հաշվեկշռում։ Դեպքի պատճառը եղել է էլեկտրալարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր