Տեսանյութ. Տեխնիկաներին են խփել, կոնկրետ բանվորների վրա են կրակել. Թշնամին ակտիվանում է՝ հենց գործարանի տարածքում նկատում է շարժ
Արհեստածին Ադրբեջանի զինված ստորաբաժանումներն այսօր թիրախավորված կրակել են օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի տարածքում աշխատող տեխնիկայի, բանվորների ուղղությամբ։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասել է տեղի բնակիչներից մեկը նշելով. «Տեխնիկաներին են խփել, կոնկրետ բանվորների վրա են կրակել։ Փառք Աստծու որ մարդկային ոչ մի վնաս չի եղել։ Լավ են պրծել»։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունն էր հայտնել, որ հունիսի 24-ին՝ ժամը 11:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանում աշխատող տրակտորի ուղղությամբ:
Բնակչի փոխանցմամբ՝ կրակոցները տեւել են մոտ 30 րոպե՝ 11։00-11։30-ի սահմաններում՝ վստահեցնելով, որ գյուղում նորմալ է խուչապ չկա։ Թշնամին ակտիվանում է՝ հենց գործարանի տարածքում նկատում է շարժ, իսկ նախորդ երկու օրերի լռությունը հենց դրանով է պայմանավորված եղել, գործարանի տարածքում աշխատանքներ չեն կատարվել։
«Տասնմեկից մինչև տասնմեկանց կես կրակում էին՝ կես ժամ։ Գործարանի աշիատանքները կանգնեցին։ Հենց աշխատանքները վերսկսվում են իրենք կրակում են։ Նախորդ երկու օրերին շինարարական աշխատանքներ չեն եղել»,- ասել է նա։