Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

27 հուն 2023 13:35

Տեսանյութ.Ռուսերենին գրեթե չտիրապետող պարեկը վարորդ ռուս կնոջ նկատմամբ բիրտ ուժ է կիրառել

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը, որ ահազանգել էր վարորդ ռուս կնոջ նկատմամբ պարեկները բիրտ ուժ են կիրառել, տեսանյութ է  հրապարակել, որտեղ երևում է կինը երթևեկում է ամրագոտին ամրացրած.

«Երեկվա դեպքով հաջողվել է վերականգնել քաղաքացու վիդեոռեգիստրատորի ձայնագրությունը:

Նրան կանգնեցրել են ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ` ամրակապված չլինելու պատրվակով:
Նախ հրապարակում եմ առաջին կտորը:
Առանց մեկնաբանության....»։
Ավելի ուշ փաստաբանը հրապարակեց տեսանյութի շարունակությունը.

«Երկրորդ կտորի ժամանակը եկավ:

Այսպես, տեսագրությունից պարզ է դառնում, որ անձը խնդրում է հնարավորություն տալ ցուցադրել իր վիդեոռեգիստրատորի ձայնագրությունը, որից երևում է, որ ինքը մեքենան վարել է ամրակապված:

Քաղաքացին նաև խնդրում է պարզաբանել իր իրավունքները և ապացույց, որ իբր ինքն ամրակապված չի եղել:

Ռուսերեն լեզվին գրեթե չտիրապետող պարեկը չկարողանալով քաղաքացու նորմալ, ադեկվատ և իրավական հարցերի պատասխանները, հունից դուրս է գալիս ու մնացածը դիտեք ինքներդ:

Հ.Գ նման չոբանությունը արդարացնողներին, հատկապես` տղամարդ, ցանկանում եմ, որ իրենց կնոջ, քրոջ, մոր կամ աղջկա նկատմամբ այսպիսի վերաբերմունքի ականատես լինեն ու մնան նույն դիրքորոշմանը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր