ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

27 հուն 2023 15:01

Եթե Ռուսաստանը փլուզվի, մենք կմնանք փլատակների տակ, բոլորս կզոհվենք.ոչ մի դեպքում ո՛չ ինձ, ո՛չ Պուտինին, ո՛չ Պրիգոժինին հերոս չդարձնեք

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանում խռովության փորձի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ խնդրել է հերոս չդարձնել ո՛չ իրեն, ո՛չ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ո՛չ Եվգենի Պրիգոժինին ։ Բելառուսի ղեկավարի խոսքը մեջբերում է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը։


«Ասացի՝ ոչ մի դեպքում ինձ հերոս չդարձնեք, ո՛չ ինձ, ո՛չ Պուտինին, ո՛չ Պրիգոժինին, որովհետեւ մենք բաց ենք թողել իրավիճակը, հետո մտածել ենք, որ այն աստիճանաբար կանցնի, բայց այն չանցավ։ Եվ բախվեցին երկու մարդ, որոնք կռվում էին ճակատում։ Այս գործում հերոսներ չկան»,- ասել է նա։


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ եթե Ռուսաստանը փլուզվի, ապա աղետալի հետեւանքները կանդրադառնան բոլորիս վրա։


«Իմ դիրքորոշումն է. եթե Ռուսաստանը փլուզվի, մենք կմնանք փլատակների տակ, բոլորս կզոհվենք»,- Բելառուսի նախագահի խոսքերը մեջբերել է մամուլի ծառայությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր