Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

29 հուն 2023 12:50

Միգուցե այս անգա՞մ էլ է շփոթում Բայդենը՝ հայտարարելով, որ Պուտինը «տանուլ է տալիս պատերազմն Իրաքում»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ակնհայտորեն պարտվում է Իրաքի պատերազմում»։ Այս մասին գրում է sky.com-ը:

Նա այդ մասին ասել է, երբ պատասխանել է լրագրողի հարցին առ այն, թե արդյոք Ռուսաստանում զինված ապստամբության փորձը թուլացրել է ՌԴ նախագահին:

«Դժվար է ասել, բայց նա ակնհայտորեն տանուլ է տալիս պատերազմն Իրաքում, նա տանուլ է տալիս պատերազմն իր երկրում: Նա ոչ յուրային է դարձել ամբողջ աշխարհում», - ասել է Բայդենը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հունիսի 24-ի ապստամբությունը թուլացրել է Պուտինին:

Բայդենը բազմիցս լեզվի սայթաքումներ է թույլ տվել և շփոթվել հրապարակային հայտարարությունների ժամանակ։ Օրինակ՝  վերջերս նա Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին Սպիտակ տանը նրա հետ հանդիպման ժամանակ անվանել էր նախագահ։ Ապրիլին Բայդենը շփոթել էր Իրաքն ու Իրանը, երբ խոսում էր որդու զինվորական ծառայության մասին։ Մարտին Բայդենը փոթորկից տուժած Միսիսիպի քաղաք կատարած այցի ժամանակ շփոթել էր դրա անունը։ Նաև մարտին ամերիկացի առաջնորդը շփոթել էր Կանադան Չինաստանի հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր