Տեսանյութ. 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է          Ձերբակալվել է «գող Բջե» կեղծանունով հայտնի Վ.Հ.-ն. ՔԿ       Ծաղկունքում գայլերի hարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են uատկել    

01 սեպ 2025 13:02

Նարենդրա Մոդին ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Պուտինի հետ հանդիպումը անվանել է հիանալի

Նարենդրա Մոդին ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Պուտինի հետ հանդիպումը անվանել է հիանալիՆարենդրա Մոդին ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Պուտինի հետ հանդիպումը անվանել է հիանալի: Այս մասին հաղորդում է  Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Նրանք քննարկել են Ռուսաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական, ֆինանսական և էներգետիկ ոլորտներում համագործակցությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Տյանցզինում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Նարենդրա Մոդիի հանդիպումը: Նրանք երկկողմ բանակցությունների վայր են մեկնել նույն մեքենայով:

«Այս տարվա դեկտեմբերին Հնդկաստանի 1 միլիարդ 400 միլիոն բնակիչ անհամբեր սպասում է Ձեզ՝ մեր երկրների միջև կայանալիք 23-րդ տարեկան գագաթնաժողովին»,-ասել է Հնդկաստանի վարչապետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր