Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

01 հուլ 2023 15:30

Արդյո՞ք Զարեհ Սինանյանի դեմ քրեական գործ կհարուցվի ՀՀ պետական դրոշը անարգելու հոդվածով

Լեհաստանի Զաբժե քաղաքում տեղի է ունեցել խաչքարի բացում, որի բացման արարողությանը մասնակցել են Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը, Զաբժեի քաղաքապետը, Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը և այլ պատվավոր հյուրեր:

Հրապարակված լուսանկարներում տեսնում ենք, որ կարմիր ժապավենի փոխարեն ՀՀ դրոշն են օգտագործել որպես ժապավեն, իսկ Սինանյանն ու մյուսները կտրատում, կտոր-կտոր են անում ՀՀ դրոշը։

Նշենք, որ ՀՀ պետական դրոշի անարգումը քրեորեն պատժելի արարք է, իսկ դրոշի բարձրացման կարգը սահմանված է «Պետական խորհրդանիշների մասին» ՀՀ օրենքով: Դիցուք՝  բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված, ընդ որում, դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա: Դրոշի երկարության հարաբերությունը դրոշաձողի երկարության նկատմամբ կարող է լինել 1:1,7-ից ոչ պակաս: Հայաստանի Հանրապետության դրոշը` ուղղահայաց դիրքով կախելու դեպքում պետք է ժամացույցի սլաքի ուղղության հակառակ 90 աստիճանով շրջել, այնպես, որ դեմքով դեպի դրոշը կանգնելիս կարմիր, կապույտ, նարնջագույն գույների հերթականությունը ձախից աջ չխախտվի: 

Հայաստանի Հանրապետության զինանշանը, Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ինչպես նաև այլ պետության պետական խորհրդանիշներն անարգելը պատժվում է տուգանքով՝ 100․000-200․000 դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:


Այս իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, կարծես, ՀՀ պետական սիմվոլիկայի թիվ մեկ պաշտպանն են, սակայն գործնականում, ինչպես տեսնում ենք, իրականությունը լրիվ այլ է: Մնում է հռետորական հարց հղել՝ արդյո՞ք Զարեհ Սինանյանի դեմ քրեական գործ կհարուցվի ՀՀ պետական դրոշը անարգելու հոդվածով:
armday.am/

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր