Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

01 հուլ 2023 16:10

Հսկայական չափերի գոյացություն է հեռացվել երեխայի ստորին ծնոտից,«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը տեղեկացնում է, որ հսկայական չափերի գոյացություն է հեռացվել երեխայի ստորին ծնոտից:


«Ատամի ծկթման բացակայության պատճառով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է դիմել 9 տարեկան երեխա: Զննմամբ պարզվել է, որ նրա մոտ առկա է թույլ արտահայտված ասիմետրիա՝ ի հաշիվ ստորին ծնոտի աջ կեսի արտափքման: Ներբերանային զննմամբ պարզվել է, որ լորձաթաղանթի անցման ծալքը ստորին ծնոտի աջ կեսում՝ վեստիբուլյար կողմից, թույլ արտափքված է:


Բուժկենտրոնում կատարվել է ռենտգենաբանական և ՀՇ հետազոտություն, համաձայն որի՝ հայտնաբերվել է հսկայական չափերի գոյացություն ստորին ծնոտի աջ կեսում՝ թմբիկավոր մակերեսով, անհարթ եզրերով:


Բաժանմունքի վարիչ Արմեն Ավագյանի ղեկավարությամբ բուժկենտրոնի պրոֆեսիոնալ վիրաբուժական թիմը՝ ի դեմս Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժներ Ռոզա Կարապետյանի և Լուսինե Թովմասյանի, բարեհաջող կատարել է գոյացության հեռացում՝ պահպանելով ոսկրի ամբողջականությունը:


Պացիենտը շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո՝ ստորին ծնոտի շարունակական աճը վերահսկելու նպատակով:


Նշենք՝ վերջին տասնամյակների դիտարկումները ցույց են տալիս, որ դիմածնոտային շրջանի ախտահարումների մեջ ուռուցքների տեսակարար կշիռը շարունակական աճ է արձանագրում: Ցավալիորեն, նկատվում է նաև այս հիվանդության երիտասարդացում, և երբեմն անգամ դրանք հայտնաբերվում են պատահականորեն»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր