Մետաքսե Հակոբյանը ստում է.Մետաքսեն էլ արձագանքել է՝ նախ համարձակություն ունեցեք հնչեցնել ԼՂ Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն
![](https://armeniatoday.news/wp-content/uploads/2023/07/Fotoram.io_-1024x522.jpg)
«ԼՂ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտարարել է, որ ես իբր շրջափակումից հետո ոչ մի անգամ ԼՂ ԱԺ նախագահի հետ չեմ կապնվել: Տեղեկացնեմ, որ այս տեղեկությունը բացարձակ սուտ է: Շրջափակումից հետո ես ու ԼՂ ԱԺ նախագահ մեկ անգամ չէ, որ շփվել ենք, բազմիցս զրուցել ենք: Շրջափակումից հետո, նաև բազմաթիվ շփումներ են եղել ԼՂ նախագահ՝ Արայիկ Հարությունյանի հետ։ Նշեմ նաև, որ դեռևս փետրվարին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին առաջարկել ենք միջխորհրդարանական հանձնաժողովի հեռավար նիստ անցկացնել: Արցախի ԱԺ նախագահը խնդրեց հետաձգել՝ պատճառաբանելով իր առողջական խնդիրը, և խոստացան զանգել, որ պայմանավորվենք նիստի անցկացման համար: Այդպես էլ չզանգեցին:
Վերոնշյալ պատգամավորին առաջարկում եմ զերծ մնալ խոհանոցային մակարդակի խոսակցություններն օրակարգ բերելուց, հերքել իր կողմից տարածած սուտը և սեպ չխրել մեր հարաբերությունների մեջ»:
***
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պնդմանը․
Իմ խոսքից վրդովվելուց առաջ, նախ համարձակություն ունեցեք հնչեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն ( հիշեցնեմ մեր պետությունն այդպես է կոչվում): Վերոնշյալ անձին առաջարկում եմ հերքում կամ հաստատում պահանջել հասցեատերերից:
Հ.Գ. ու չգիտես լա՞ս, թե՞ խնդաս...
Հ.Հ.Գ. հա ու նաև, Արցախը 203 օր կտրված է աշխարհից, խանութները դատարկ են, տեղաշարժը՝ անհնար, թշնամին կրակում է... իսկ ՀՀ ԱԺ նախագահը փետրվարից Արցախի Հանրապետությունից զանգի է սպասում...»։