Ճապոնիայում 16 րոպեի ընթացքում տեղի է ունեցել չորս երկրաշարժ          Տեսանյութ․Սուրբ Ծնունդը հոգեպես վերափոխվելու, մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ Ճրագալույցի Պատարագ՝ Մայր Տաճարում       Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ    

03 հուլ 2023 11:49

Այսօր սպանություն է տեղի ունեցել կարաոկե-դիսկո ակումբում, կա 1 զոհ, 2 վիրավոր

shamshyan.com-ի հաղորդմամբ՝  այսօր՝ հուլիսի 3-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։


Ժամը 05։25-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի բաժին ահազնագ է ստացվել, որ «կտրած-ծակած» մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ։


Հիվանդանոցում բժշկները ոստիկաներին հայտնել են, որ վիրավորներից մի քանիսը ի վիճակի չեն բացատրություն տալու, իսկ մեկն էլ մահացել է։ 


Մինչ բժշիկները վիրավորներին անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերում, Արմավիրի մարզի ոստիկանները պարզել են, որ նրանք են՝ Արմավիրի մարզի բնակիչներ 24-ամյա Սարգիս Հ․-ն, 32-ամյա Անդրանիկ Գ․-ն, իսկ մահացածը՝ Արմավիրի մարզի բնակիչ 53-ամյա Քերոբ Հ-ն։ 


Կարճ ժամանակում ոստիկանները պարզում են, որ նրանք տեղափոխվել են Քարակերտ գյուղից։ Պարզվում է նաև, որ նրանք տեղափոխվել են գյուղի Հինգ հարկերի փողոցում «ՈՒՆԵ» Ա/Ձ-ում գտնվող կարաոկե-դիսկոտեկ ակումբից, որտեղ ժամը 03։00-ի սահմաններում Սարգիս Հ․-ն, Անդրանիկ Գ․-ն, Քերոբ Հ․-ն և Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Սևակ Գ․-ն վիճաբանել են Արագածոտնի մարզի բնակիչներ 23․-ամյա Զոհրաբ Բ․-ի և 24-ամյա Վալեր Ս․-ի հետ, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։


Ու այդ ընթացքում Զոհրաբ Բ-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Սարգիս Հ-ին, Անդրանիկ Գ-ին և Քերոբ Հ-ին, ովքեր էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ 


Իրավապահները օպերատիվ տվյալներով ճշտում են, թե որտեղ են գտնվում Զոհրաբ Բ․-ն ու Վալեր Ս․-ն և տաք հետքերով հայտնաբերում են նրանց ու տեղափոխում Ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ բացահայտվում է իրականությունը։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր