Ադրջեջանցիների այս սադրանքները ցույց են տալիս , որ հնարավոր է մոտ ժամանակներս ինչ-որ բան պայթի
![](https://iravaban.net/wp-content/uploads/2021/09/taguhi-tovmasyan.jpg)
Նրա խոսքով՝ բոլոր միջազգային հարթակներում ադրբեջանական կողմը ՝ ի դեմս իր նախագահի, խոսում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղ չկա։ Հետեւաբար, չկա նաեւ ղարաբաղյան խնդիր։
«Այսինքն դրանից բխում է, որ ոչինչ պետք չէ որոշել։ Հիմա նրանք մի կողմից հայտարարում են, որ ղարաբաղյան խնդիր չկա, մյուս կողմից, որ այն պետք է լուծել «վրեժ 2» հատուկ գործողության միջոցով»,-ասաց պատգամավորը՝ ավելացնելով,որ ստացվում է՝ Ադրբեջանի իշխանությունները լուրջ հակասություններ ունեն նախկինում հնչեցրած հայտարարություններում եւ թեզերում»,-ասաց նա։
«Միանգամայն հնարավոր է, որ մոտ ժամանակներս ինչ-որ բան պայթի։ Նրանց բոլոր սադրանքները ցույց են տալիս դա։ Եվ այդ սադրանքների նպատակը մեկն է՝ ուժի միջոցով ղարաբաղյան հարցի հերթական լուծումը։ Այո, նրանք հաղթանակ տարան վերջին պատերազմում, սակայն Ադրբեջանն այդպես էլ չհասավ իր բաղձալի նպատակին։ Չէ որ նրանք, ըստ էության, այդպես էլ չլուծեցին այդ հարցը»,-նշեց պատգամավորը։