Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

04 հուլ 2023 15:01

Տեսանյութ.Մի մեծահասակ փլատակների տակ նստած էր․ մանրամասներ Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած պայթյունից

Արդեն հայտնել էինք, որ երեկ՝ հուլիսի 3-ին ժամը 22։22-ին, Փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի տարածքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով առկա են փլուզումներ, կան տուժածներ։ Շտապօգնության բրիգադը նշված շենքի բակից իրենց մոտ է տեղափոխել մի տղամարդու ջերմային այրվածքներով և այրվածքային ծանր շոկով:
 
Շենքին հարակից ավտոտնակներից մեկում եղել են հեղուկ գազի բալոններ, գազի զարքավորումներ։
 
Նախնական տվյալներով՝ բալոններից մեկից տեղի է ունեցել գազի արտահոսք, իսկ պայթյունն առաջացել է քաղաքացու կողմից ավտոտնակ մտնելուց և լուսավորությունը միացնելուց հետո։ Ուժգին պայթունից վնասվել են նշված շենքի բակի կողմն ուղղված բնակարանների պատուհանների փեղկերը, ապակիները, նշված հատվածում առկա բետոնե կառուցվածքների որոշ հավածներ:
 
Շենքի բակում կայանված ավտոմեքենաներից մի քանիսը վնասվել և դեֆորմացվել են, շենքի մուտքերի դիմաց տեղակայված երկու ավտոտնակներ փլուզվել են գրեթե ամբողջությամբ, երրորդը՝ մասնակի։ Factor TV-ի նկարահանող խումբն այսօր եղել է դեպքի վայրում, արձանագրել պայթյունի հետևանքները, զրուցել ականատեսներից մեկի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր