Առեղծվածային պայթյուն Էջմիածնում․ Opel-ը վերածվել է մոխրակույտի, բնակարաններ ու մեքենաներ են վնասվել

Հրշեջները մարել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայում պայթյունի հետևանքով առաջացած կրակը։
Պայթյուն-հրդեհի հետևանքով վնասվել էին նաև բակում կայանված «Mercedes CLS 550», «Toyota Vits», «Infiniti », «Jeep» մակնիշի ավտոմեքենաները և պարեկներն ու ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզում են նշված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
Մինչ հրշեջ փրկարարների ժամանումը քաղաքացիները ավտոմեքենաներից 2-ը տարհանել են։
Պայթյունի հետևանքով 1 հոգի թեթև վնասվածքով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վնասվել են մի քանի բնակարանների պատուհանների ու դռների ապակիները, բնակարանների սենյակների մի քանի պատեր դարձել են վթարային։ Պայթյունի հետևանքով վնասվել է անգամ 5-րդ հարկում գտնվող բնակարանների պատուհանները։
Ոստիկանությունը պարզում է վիրավորի և պայթյունի հետևանքով մետաղե ջարդոնի՝ «Opel Zafira»-ի սեփականատիրոջ ինքնությունը։
shamshyan.com