Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

04 հուլ 2023 16:08

Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո մարդաորս է սկսվել.տեսեք զուգահեռ ինչ գործընթացներ են տեղի ունենում մեր շուրջը

Ուշադրություն դարձրեք, թե Արմեն Աշոտյանին ձերբակալելուց հետո զուգահեռ ինչ գործընթացներ են տեղի ունենում մեր շուրջը. Փաստացի ձերբակալման օրը ադրբեջանցիները արդեն տոտալ բլոկադայի ենթարկեցին Արցախի Հանրապետությունը եւ սկսած հունիսի 15-ից որեւէ ծավալի բեռ Արցախ չի մտնում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀԿ-ականների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:


«Արցախը 205 օր է ջրջափակման մեջ էր, բայց այդ ընթացքում Կարմիր Խաչն ու ռուս խաղաղապահները որոշակի չափով պարենամթերք եւ առաջին անհրաժեշտության մթերք մտցնում էին Արցախ: Այս իշխանությունը Արցախն Ադրբեջան հայտարարելուց անմիջապես հետո սկսել է ըստ էության, մարդաորս բոլոր այն քաղաքական, պետական գործիչների, զինվորականների, այն քաղաքակիրթ ու գիտակից մարդկանց նկատմամբ, որոնք սկզբունքային են, որոնք Նիկոլի եւ նիկոլանմանների դեմքին ասում են այն, ինչ կա, եւ բոլոր այն մարդկանց նկտմամբ, որոնք իրենց բոլոր ջանքերն ու ռեսուրսները կենտրոնացրել  են այս իշխանության ոչ հայանպաստ քաղաքականության դեմ:


Պատկերացրեք իրավիճակ, որ յուրաքանչյուրը դուրս գար ու հայտարարեր, որ իր ընտանիիքի անդամներից մեկն իրենը չէ, նրա միջով իր արյունը չի հոսում եւ ինքը պատրաստ է այն հանձնել թշնամուն: Բոլոր այն մարդիկ, որոնք Արցախը համարում են Ադրբեջան, նրանք ունեն ճիշտ այդպիսի մոտեցում:Դրանք այն մարդիկ են, որոնք վաղը իրենց ընտանիքի անդամին հանձնելու են թշնամուն, հայտարարեց պատգամավորը:

Տիգրան Աբրահամյանը շարունակեց, որ բոլոր այն գործերը, որոնք կարված են՝ Արմեն Աշոտյանից սկսած մինչեւ բոլոր մյուսներով, խոսում են այն մասին, որ սրան նպաստող բոլոր կառույցները ծառայում են մեկ նպատակի՝ Արցախի ու Հայաստանի հանձնմանը. «Դատախազության, քննչականի, ոստիկանության, ԱԱԾ-ի, դատական համակարգի, քաղաքական ու մնացած բոլոր մարմինների ներկայացուցիչները, որոնք ծառայություն են մատուցում այս իշխանությանը, նրանք բոլորը հավասարապես կիսում են այս իշխանության դավաճանական պահվածքը: Արմեն Աշոտյանը քաղաքական դաշտի մարտիկներից է, պայքար տվող  տղա է, նա իր կյանքով, կենսագրությամբ դա ապացուցել է: Այստեղ հավաքված մարդիկ եկել են եւս մեկ անգամ ասելու, որ պատրաստ են շարունակելու եւ այն քաղաքական գիծը, եւ քաղաքական կուրսը, որը կրում է Ամեն Աշոտյանը»,-ընդգծեց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր