Գյումրի քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել, կանխվել է հրդեհի տարածումը դեպի կից շինություններ          Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է       Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը, կան վիրավnրներ    

05 հուլ 2023 15:49

Չինաստանն, այնուամենայնիվ, դեմ է միջուկային հարվածին.Պուտինին զգուշացրել են Ուկրաինայում միջուկային զենք չկիրառել

Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը նախազգուշացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայում միջուկային հարձակման հարցում: Այս մասին գրել է հեղինակավոր Financial Times-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային, չինացի նախկին պաշտոնյային, արևմտյան պաշտոնյաներին, Չինաստանի կառավարության ավագ խորհրդականին և Կրեմլին մոտ կանգնած աղբյուրներին:

Հրատարակության աղբյուրների փոխանցմամբ՝ Սին այս նախազգուշացումն արել է մարտին Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Այդ ժամանակվանից ի վեր չինացի պաշտոնյաներն իրենց են վերագրել առաջընթացը՝ համոզելու Պուտինին հրաժարվել Ուկրաինայի դեմ միջուկային զենք կիրառելու քողարկված սպառնալիքներից:

FT-ն նշում է, որ իր հրապարակային հայտարարություններում Չինաստանը մշտապես դեմ է արտահայտվել Ուկրաինայում միջուկային զենքի կիրառմանը։ Սակայն Կիևի դաշնակիցներից շատերը կասկածում են Պեկինի մտադրությունների անկեղծությանը՝ հաշվի առնելով Սիի և Պուտինի միջև «անսահման բարեկամությունն» ու Չինաստանի խաղաղության ծրագիրը, որը հիմնականում կրկնում է ռուսական թեզերը:

Միաժամանակ Պուտինին ուղղված Սիի նախազգուշացումները հույս են տալիս, որ Չինաստանն, այնուամենայնիվ, դեմ է միջուկային հարվածին:

Չինացի նախկին պաշտոնյան FT-ին հաստատել է, որ Սին անձամբ ասել է Պուտինին չօգտագործել միջուկային զենք՝ նշելով, որ Չինաստանի դիրքորոշումն ընդդեմ դրանց կիրառման ներառված է Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ իր դիրքորոշման փաստաթղթում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր