Չինաստանն առաջարկել է կազմակերպել Պուտին-Թրամփ հանդիպումը
![Չինաստանն առաջարկել է կազմակերպել Պուտին-Թրամփ հանդիպումը Չինաստանն առաջարկել է կազմակերպել Պուտին-Թրամփ հանդիպումը](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-08/1533969643_trump-putin_1531557983.jpg)
Հանդիպման կազմակերպումից բացի, Պեկինը պատրաստակամություն է հայտնել հնարավոր հրադադարից հետո նպաստել խաղաղապահ ջանքերին։ Առաջարկում, մասնավորապես, նշվում է Չինաստանի երաշխավորի դերը և խաղաղապահներ ուղարկելու պատրաստակամությունը։
Չինաստանը միջնորդական առաքելությամբ շահագրգռված է՝ Թրամփի հետ մաքսային տուրքերի թեմայի շուրջ կապ հաստատելու համար, բացատրում է WSJ-ը։ Ըստ թերթի աղբյուրների՝ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը չի ցանկանում, որ հակամարտության կարգավորման հարցում որևէ օգնություն սպառնալիք դառնա Մոսկվայի և Պեկինի սերտ հարաբերությունների համար։ Չինաստանի նախաձեռնությունը չի ներառում Մոսկվային տնտեսական աջակցությունը նվազեցնելու որևէ պարտավորություն։
Նախօրեին՝ փետրվարի 12-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի և Թրամփի միջև։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են անձնական հանդիպում կազմակերպել։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Պուտիnn ԱՄՆ նախագահին հրավիրել է Մոսկվա։ Թրամփը, խոսելով հնարավոր հանդիպման մասին, նշել է, որ այն տեղի կունենա «ոչ հեռու ապագայում»։