Արցախը միայն իր ներքին ռեսուրսների հաշվին է իր գոյությունը պաշտպանում․թող ոչ ոք չմտածի, որ այս ամենի հանդուրժումը բացասական հետևանք չի ունենալու

«Պայմաններն աննկարագրելիորեն ծանր են։ Ավելի քան 20 օր է՝ արցախցիները՝ հղիները, երեխաները, տարեցները, զրկված են անհրաժեշտ քանակի միրգ ու բանջարեղեն օգտագործելու հնարավորութունից։ Բացակայում են հիգիենայի տարրական պայմանները։ Մարդիկ զրկված են նաև հիվանդին հիվանանոց տեղափոխելու հնարավորությունից։ Շրջանների բնակիչներն ամբողջությամբ կտրված են Ստեփանակերտից, և հիվանդներին մայրաքաղաք չեն կարողանում հասցնել։ Հայաստանից գազամատակարարման և էլեկտրաէներգիայի դադարեցման հետևանքով մարդիկ ընդամենը մի քանի ժամ են էլեկտրաէներգիա ստանում»,- Արցախում ստեղծված ճգնաժամին իրավիճակը ներկայացրեց պետնախարարը։
Արցախցի պաշտոնյան այս ամենը ոչ թե մարդու իրավունքների խախտում, այլ ոչնչացում է համարում։ Ըստ Ներսիսյանի՝ թող ոչ ոք չմտածի, որ այս ամենի հանդուրժումը բացասական հետևանք չի ունենալու մնացած հավաքական աշխարհի վրա։