Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

06 հուլ 2023 11:37

Արցախի «Պաշտպանության բանակի լուծարման» մասին խոսելն իրատեսական չէ

Արցախի «Պաշտպանության բանակի լուծարման» մասին խոսելն իրատեսական չէ։ Այս մասին Երեւան-Ստեփանակերտ տեսակամրջի ժամանակ ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։


«Ով ծանոթ է հակամարտությանը, գիտի, որ Պաշտպանության բանակը Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է։ Սրանում բազմիցս համոզվել ենք։ Նման պահանջները, մանավանդ խորացող ագրեսիվ հռետորաբանության եւ սադրանքների պայմաններում, իրատեսական չեն։ Եթե դատելու լինենք ադրբեջանական կողմի հռետորաբանությունից՝ նրանք մշտապես ասում են այդ մասին։ Երեկ այդ երկրի նախագահը նույնի մասին էր խոսում։ Պաշտպանության բանակը ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը»,- ընդգծել է Ղազարյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր