ԱՄՆ-ը կարող է զորքեր ուղարկել Պուտինի ուժերին հակազդելու համար, եթե Ուկրաինան պարտվի պատերազմում

Նախագահի պոտենցիալ հանրապետական թեկնածու Փենսն անցած շաբաթ անակնկալ ուղևորություն է կատարել Ուկրաինա, որտեղ հանդիպել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և շրջել Ռուսաստանի հարձակումներից տուժած վայրերում: «Ես հեռացա այնտեղից՝ ինչպես երբեք համոզված լինելով, որ մեր ազգային շահերից է բխում ուկրաինացի զինվորականներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել՝ պայքարելու և ռուսական ներխուժումը հետ մղելու համար», – ասել է Փենսը։
«Ես կասկած չունեմ, որ եթե Վլադիմիր Պուտինը գրավի Ուկրաինան, ապա շատ ժամանակ չի անցնի, երբ ռուս զինվորականները կհատեն սահմանը, և մենք ստիպված կլինենք ուղարկել մեր տղամարդկանց և կանանց՝ նրանց դեմ կռվելու», – շարունակել է նա։ «Այդ պատճառով էլ, եթե դուք պատրաստ եք պայքարել ԱՄՆ թշնամիների հետ ձեր հողում, մենք ձեզ պայքարի միջոցներ կտրամադրենք, որպեսզի համազգեստավոր մեր կանայք ու տղամարդիկ ստիպված չլինեն կռվել նրանց հետ։
Եվ ես դրա կողմից եմ հանդես գալու քարոզարշավի ընթացքում»,-հայտարարել է Փենսը։