Հուլիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Բագրատ Սրբազանը դատարանում հաղթել է «Հանրապետություն» կուսակցության անդամներին       Տեսանյութ․Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-36 աստիճանի    

06 հուլ 2023 14:28

Բաքվում խոսվել է Իրանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը կապող միջանցքի շուտափույթ գործարկման մասին

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը նախօրեին Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ երկու երկրները պայմանավորվել են արագացնել, այսպես կոչված, Հարավային Արազի միջանցքի գործարկումը։ Նրա խոսքով՝ նման հրաման կա Իրանի նախագահի կողմից։
 
Դա լուրջ խթան կհանդիսանա իրանա-ադրբեջանական հարաբերությունների զարգացմանը, հատկապես հաղորդակցության ոլորտում: Կարելի է ասել, որ այդ միջանցքը կարևոր դերակատարում կունենա Ադրբեջանի հիմնական մասն ու Նախիջևանը կապելու գործում։ Մենք շատ լայն քննարկումներ ենք ունեցել նախագահ Իլհամ Ալիևի հետ տարածաշրջանում հաղորդակցությունների բացման շուրջ»,- ասել է Աբդոլահիանը։ Հավելենք, որ խոսքն Իրանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան ավտոմոբիլային ու երկաթուղային ուղիների կառուցման մասին է։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր