Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

06 հուլ 2023 15:30

Տեսանյութ,ԼՂ-ի ինքնավար մարզ լինելու փաստը պետք է դրվի բանակցային սեղանին,միջազգային հանրությունը նույնիսկ Ադրբեջանին կստիպի, որ այս հարցը մտնի օրակարգ

Նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կրկնել է օրերս Նիկոլ Փաշինյանին արած առաջարկը։




Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է այն այլընտրանքը, որը կարող է լինել  Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի այսօրվա իշխանությունների քաղաքականությանը։


Օսկանյանի դիտարկմամբ՝ նախ պետք է ընդլայնել բանակցային օրակարգը, քանի որ, ըստ նրա, բանակցային օրակարգում հայկական պահանջ չկա, կան ադրբեջանական պահանջներ։


«Բանակցային գործընթացքում պետք է ներառել Արցախի ինքնավար մարզ լինելու հանգամանքը, սա շատ կարևոր է, և սրա վրա պետք է շեշտը դնել։  Սա է, որ կարող է կտրուկ փոփոխություններ մտցնել բանակցային տրամաբանության մեջ և նոր հնարավորություններ կտա հայանպաստ լուծման համար։ 1991 թվականին հնարավորություն է տվել Արցախի ժողովրդին ձգտելու ինքնորոշման, սա ընկալելի դարձավ միջազգային հանրության համար, որովհետև Արցախը ուներ ինքնավար մարզի կարգավիճակ։ Սա պետք է բերել բանակցային գործընթաց և  արդյունք կտա, ես համոզված եմ դրանում 100 տոկոս»,-համոզմունք հայտնեց դիվանագետը։


Ըստ նրա՝ իր  մատնանշած տարբերակը միջազգային ընդունված գործընթաց է և միջազգային հանրությունը կնպաստի, որ այս հարցը լուծվի։


«Միջազգային հանրությունը  նույնիսկ Ադրբեջանին կստիպի, որ այս հարցը մտնի օրակարգ, իսկ, եթե Ադրբեջանը դիմադրի, միջազգային իրավունքի տեսանկյունից լուրջ խնդիրների առաջ է կանգնելու և դա ստիպելու է ադրբեջանական կողմին, վերջիվերջո, ընդունել, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի արտաքին ինքնորոշման»,– բացատրեց նա։


Հիշեցնենք, որ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հանդես էր եկել առաջարով և պատասխանատվությամբ հայտարարել, որ, եթե լիազորություն տրվի իրեն, և մի խումբ դիվանագետների, ապա ինքը կարող է շատ կարճ ժամանակում՝ 2-3 ամսվա ընթացքում կտրուկ փոփոխություններ մտցնել բանակցային գործընթացում ի շահ Հայաստանի։


Բայց Օսկանյանը նախապայման է ներկայացրել այս հարցում, որ այդ լիազորությունը պետք է լինի 100 տոկոս, Փաշինյանը 3 ամիս պետք է լռի։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր