Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

06 հուլ 2023 16:30

Իրավիճակը գնալով վատթարանում է. անհանգստացած ենք ԼՂ-ում հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով

Ռուսաստանի Դաշնությունը չափազանց անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով և Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Մենք մեր ծայրահեղ մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման առնչությամբ: Առկա տեղեկատվության համաձայն՝ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը գնալով վատթարանում է: Ցավով պետք է արձանագրենք, որ մատակարարումների կրճատման դեպքում Ղարաբաղի բնակչությունը կարող է մնալ առանց սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղամիջոցների պաշարների», - ասել է դիվանագետը։


Նա նշել է, որ ռուս խաղաղապահների գործողությունները Ղարաբաղում կհամապատասխանեն տեղում իրավիճակի զարգացմանը և եռակողմ պայմանավորվածություններին։
«Մենք կոչ ենք անում Բաքվին և Երևանին բոլոր հարցերը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով: Կոչ ենք անում ադրբեջանական կողմին ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կապ է պահպանում հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ տարածաշրջանում իրավիճակը դեէսկալացնելու նպատակով։ Այդ շփումները, դիվանագետի խոսքով, շարունակվում են ինչպես քաղաքական մակարդակով, այնպես էլ խաղաղապահ կոնտինգենտի միջոցով։
 
«Եվ, իհարկե, շատ բան կախված է հենց կողմերից, նրանց քաղաքական կամքից և միմյանց կես ճանապարհին հանդիպելու պատրաստակամությունից: Մեր կողմից մենք գործադրում ենք բոլոր անհրաժեշտ ջանքերը», - վստահեցրել է Զախարովան:


Զախարովան ասել է նաև, որ Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Խովաևը շուտով կայցելի տարածաշրջան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր