21-րդ դարում Գյումրիում դեռ 2,000 տնակ կա, որտեղ մարդիկ են ապրում, ամեն երկրորդ երեխան աղքատության մեջ է ապրում          ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները       Հունիսին կենդանակերպի այս նշաններին ֆինանսական առաջընթաց է սպասվում    

07 հուլ 2023 11:03

Հետևում ենք Պրիգոժինի տեղաշարժերին․ նկատեցինք որոշակի նախապատրաստություններ Բելառուսում Պրիգոժինի զինվորականների մեծ խմբերի տեղակայման համար

ՆԱՏՕ-ում ուշադիր հետևում է «Վագներ»-ի և անձամբ Եվգենի Պրիգոժինի տեղաշարժերին, ինչպես նաև Բելառուսում նրա զինվորականների տեղակայման ենթադրյալ նախապատրաստություններին,Ռիա Նովոստիի փոխանցմամբ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։


«Մենք ուշադիր հետևում ենք Պրիգոժինի ուժերի և նրա տեղաշարժերին: Ես չեմ մանրամասնի, բայց մենք նկատեցինք որոշակի նախապատրաստություններ Բելառուսում Պրիգոժինի զինվորականների մեծ խմբերի տեղակայման համար, սակայն մենք չենք տեսել նրանց մեծ տեղաշարժը դեպի Բելառուս: Մենք նաև հետևում ենք պարոն Պրիգոժինի տեղաշարժերին, բայց ես այստեղ նույնպես մանրամասներ չեմ հաղորդի»,- ասել է նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել Պրիգոժինի ենթադրյալ ներկայությունը Սանկտ Պետերբուրգում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր