Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

07 հուլ 2023 13:20

Նազիկը բացեց փակագծերը. նա նման բան չէր անի, նա հասուն մարդ է, և հասկանում էր, որ ակցիա անելով գործին օգուտ չի տա

Tert.am-ի հետ զրույցում` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, նոր մանրամասներ է հայտնել՝

Խոսել եմ ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ, և նա տեղեկացրել է, որ որևէ ակցիա չի արել`

Նրա փոխանցմամբ՝ Նազիկ Ավդալյանն այդ պահին Հայաստանից կարևոր զանգ է ստացել և փորձել է պատասխանել։ Դեպքը եղել է հետևյալ կերպ՝

«Բալիկից զանգ է ստացել, իսկ լիցքավորման լարն էլ կարճ է եղել, կքանստել է մինչև հեռախոսը հասնի ականջին։ Դա իր ամիջական խոսքերն եմ փոխանցում՝

Ես վստահ եմ, որ Նազիկը որևէ բան չէր անի, նա հասուն մարդ է, և հասկանում էր, որ ակցիա անելով գործին օգուտ չի տա։ Այդպիսի բան է ստացվել»,-պարզաբանեց Գիլոյանը՝

Փոխնախարարի խոսքով՝ Նազիկ Ավդալյանը միջազգային ֆեդերացիային բացատրել է, թե ինչ է տեղի ունեցել, նրանք էլ հասկացել են իրողությունը, սպասում ենք՝ ինչ ընթացք կունենա։
Տեսանյութն՝ այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր