Տեսանյութ.Փաստորեն ռուս խաղաղապահներն առճակատման մեջ էին մտել ադրբեջանցիների հետ.մենք կրկին դարձանք էժանագին մանիպուլյատիվ տեղեկատվության զոհ

Նոր տեսանյութ է հրապարակել Կախարի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպից: Փաստորեն, այն, ինչ մեզ ցույց էին տալիս նախորդ օրերին քոչվոր օկուպանտների կողմից հայկական տարածքում իրենց լաթը ( դրոշը) տեղադրելու և իբր խաղաղապահների կողմից ադրբեջանցիներին աջակցելու փորձի մասին, ակնհայտ սուտ էր, և իրավիճակը ճիշտ հակառակն էր։
Հիմա չեմ մեկնաբանի և գնահատականներ չեմ տա մեր զինվորականների գործողություններին, քանի որ այս նյարդային իրավիճակում ցանկացած գործողություն միշտ չէ, որ հասկանալի և տրամաբանական է։
Բայց փաստը մնում է փաստ, որ ռուս խաղաղապահներն ուղղակիորեն առճակատման մեջ էին մտել ադրբեջանցիների հետ՝ փորձելով թույլ չտալ թուրք-ադրբեջանական ավազակախմբերի հերթական սադրանքը։
Նայում եմ տեսանյութը և հիշում մի քանի օր առաջ խաղաղապահների շուրջ տեղեկատվական միջավայրում համակարգված վակխանալիան խաղաղապահների շուրջ և հասկանում, որ այս պարագայում մենք կրկին դարձանք էժանագին մանիպուլյատիվ տեղեկատվության զոհ»: