Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար       Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»    

07 հուլ 2023 15:29

Դաշնակցությունն իր «թեթև ձեռքով» այնպիսի պաս է տվել Ադրբեջանին, որ սեղանի շուրջը Մակրոնն էլ չի լինելու

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի կարծիքով՝ Արցախի հարցում ամենահավասարակշռված դիրքորոշումն ունի Ֆրանսիան։ Բայց, նրա խոսքով, Դաշնակցության «թեթև ձեռքով» Ֆրանսիայի դերակատարումը բանակցություններում դելեգիտիմացվել է։


«Շատ դժվար է Ֆրանսիային բերել բանակցությունների սեղան, Դաշնակցությունն այնպիսի պաս է տվել Ադրբեջանին, որ սեղանի շուրջը Մակրոնն էլ չի լինելու», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պապոյանը։


Ըստ նրա՝ ՀՅԴ հայտարարությունից շահել է Ադրբեջանը ու հաճույքով կօգտվի առիթից։


Գևորգ Պապոյանն ընդգծեց՝ Մակրոնի դուրս գալը կարող է բերել հարթակի չլինելիության, ինչը ձեռք է տալիս Ադրբեջանին։


«Այս ամենը կա՛մ անմեղսունակություն է, կա՛մ դավաճանություն պետությանը, հայրենիքին ու ժողովրդին։ Հիմա թող իրենք որոշեն՝ իրենք անմեղսունա՞կ են, թե՞ դավաճան»,- նշեց  ՔՊ-ականը։


Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել կատարած եռօրյա այցի ընթացքում հանդիպել էր Մարսելի տարբեր ազդեցիկ շրջանակների հետ։
 
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝  Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Սաբրինա Ակրեսթի-Ռուպաշը, ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի ԿԿ ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը դիմել է Ֆրանսիայի նախագահին․ «Պարո՛ն նախագահ, Արցախի շրջափակման և ադրբեջանական ագրեսիայի դեմ Ձեզնից ակնկալում ենք առավել ազդու նախաձեռնություն, գործնական և ոչ թե միայն բարոյական»։
 
Ի պատասխան՝ Մակրոնը հայտարարել է․ «Ես Ալիևի վրա ավելի շատ ճնշում եմ բանեցրել և կբանեցնեմ, քան Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է։ Ես Արցախի հարցով միակն եմ, որ հստակ կեցվածք և պատգամ ունեմ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր