Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

07 հուլ 2023 15:55

Տեսանյութ.Առանձնապես խոշոր չափերի շորթման համար հետախուզման մեջ գտնվող Վարդան Ղուկասյանի՝ «Դոգ» ՀՀ-ում գտնվելու վերաբերյալ տվյալներ ՔԿ-ում չկան

Առանձնապես խոշոր չափերի շորթման համար հետախուզման մեջ գտնվող «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի՝ ՀՀ-ում գտնվելու վերաբերյալ տեղեկություններ առկա չեն։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ ՔԿ-ից։

Հուլիսի 5-ին Վարդան Ղուկասյանն ուղիղ եթերում հայտարարել էր, որ սլանում է դեպի Երևան՝ Նիկոլ Փաշինյանի հետևից։

«Մենք սլանում ենք դեպի Երևան։ Ես հիմա, ինչպես տեսնում եք, մեքենայի մեջ եմ։ Ես շատ զարմացա, որ երբ անցնում էինք հսկիչ անցագրային կետը, մեր սահմանապահի մոտ ոչ մի հարց չառաջացավ»,- ուղիղ եթերում հայտարարել էր Վարդան Ղուկասյանը՝ հավելելով, որ կարծում էր, որ կկալանավորեն իրենց, բայց ոչ. «Ինչպես տեսնում եք, մենք շարունակում ենք ընթանալ։ Մենք գալիս ենք մեքենայով։ Այո, եթե Նիկոլը քայլելով եկավ, մենք գալիս ենք մեքենայով։ Նիկոլ, ես գալիս եմ քո հետևից»։

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց ՔԿ-ի հետ՝ պարզելու, թե արդյոք Վարդան Ղուկասյանին ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին՝ նկատի ունենալով Երեւան գալու մասին նրա հայտարարությունը, սակայն կառույցից հայտնեցին, որ ՔԿ-ն նման տեղեկատվություն չունի ինչպես նրա՝ Հայաստանում գտնվելու, այնպես էլ՝ հայտնաբերվելու վերաբերյալ։

«Երբ որ անձը կներկայացվի վարույթն իրականացնող մարմնին, դրա և հետագա իրավական գործընթացի մասին պատշաճ կտեղեկացվի»,- հայտնեցին ՔԿ-ից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր