Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

08 հուլ 2023 13:52

Ջրվեժում գործող «Արմենիա» ռեստորանային համալիրի մոտ կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 8-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղի Հ. Թևոսյան փողոցում գտնվող  «Արմենիա» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն  է տեղի ունենում, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ և կան վիրավորներ: Հայտնում է Shamshyan.com-ը։


Ոստիկանները պարզել են, որ նշված ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել 18-ամյա Սամվել Գասպարյանի և 17-ամյա Սլավիկ Ղ.-ի, 18-ամյա Գոռ Մ.-ի և 17-ամյա Ռուբեն Ա.-ի միջև, որի ժամանակ Ս. Գասպարյանը գազային կամ օդաճնշիչ ատրճանակով կրակոցներ է արձակել նշված անձանց վրա, ովքեր ստացել են վնասվածքներ:


Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց:


Դեպքի փաստով Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:


Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ Սամվել Գ.-ին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր