Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նորից խարույկ վառեՆ.Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ    

10 հուլ 2023 12:49

«Հ1»-ով ամեն օր հեռարձակվող եղանակի տեսությունից անհետացել է «Արցախ» բառը. հազարմյակների այդ հայոց հողն այլևս Սուրենյանն անվանում է Լեռնային Ղարաբաղ

Մինչ Ադրբեջանը թրքացնում է հայաստանյան մարզերի ու բնակավայրերի տեղանունները՝ բաց տեքստով հայտարարելով իր հավակնությունների մասին, Հայաստանում մի շատ կործանարար տենդենց է ի հայտ եկել. «Արցախ» անվանումը դարձել է ոմանց աչքի փուշը:

Մասնավորապես՝ «Հ1»-ով ամեն օր հեռարձակվող եղանակի տեսությունից անհետացել է «Արցախ» բառը. հազարմյակների այդ հայոց հողն այլևս Սուրենյանն անվանում է Լեռնային Ղարաբաղ:

Սուրենյանը, իհարկե, ոչ մի մեղք չունի. նա «Հ1»-ի քաղաքականությունն է առաջ տանում, այլ հարց, թե ինչո՞ւ է «Հ1»-ը հանկարծ որոշել «Արցախը» «Լեռնային Ղարաբաղով» փոխարինել:

Խոշոր հաշվով որոշողը «Հ1»-ը չէ. այդ հեռուստաալիքը Նիկոլը վերածել է իր հոր դուքյանի, ինչը լրջագույն հիմքեր է տալիս՝ պնդելու, որ «Արցախից» հրաժարումը պայմանավորված է վերևից իջեցված թելադրանքով. Իլհամն է ստիպել Նիկոլին Արցախը փոխարինել Լեռնային Ղարաբաղով՝ սպառնալով երևի հակառակ դեպքում պատերազմ սկսել, իսկ քանի որ «խաղաղության օրակարգը» Նիկոլի կյանքի նպատակն է, ուստի «Հ1»-ին հրահանգ է իջեցվել չնյարդայնացնել «կարդաշ» Իլհամին:

Մնում է «Լեռնային Ղարաբաղն» էլ «Ղարաբաղի տնտեսական գոտի, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները» սարքեն ու պատկերն առավել ամբողջական կլինի…

Աղբյուր՝ Armenian News Info 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր