Հուլիսի 2-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 1-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց    

10 հուլ 2023 15:23

Ձերբակալել են Ադրբեջանում ահաբեկչություն ծրագրած քաղաքացուն

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը երկուշաբթի հայտարարել է, որ ձերբակալվել է Աֆղանստանի մի քաղաքացի, որը երկրում ահաբեկչություն էր ծրագրում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։


«Պարզվել է, որ Աֆղանստանի քաղաքացի, 1990 թվականին ծնված Ֆավզան Մուսա Խանը, նախնական դավադրության մեջ մտնելով այլ անձանց հետ, ծրագրել է ահաբեկչություն իրականացնել Ադրբեջանի տարածքում՝ երկրում սոցիալական կայունությունը խաթարելու, բնակչության շրջանում խուճապ առաջացնելու և պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների որոշումների կայացման վրա ազդելու նպատակով»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր