Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 18-ի համար          Ապրիլի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Նիկոլ Փաշինյանը պա՞հք է պահում, թե՞ բուսակեր է դարձել․«Հրապարակ»    

10 հուլ 2023 16:55

Ռուսական զորքերը ավիառումբ են նետել հումանիտար օգնության տրամադրման ժամանակ, կան զոհեր և վիրավորներ

Զապորոժիեի մարզի Օրեխով քաղաքում չորս մարդ է զոհվել ռուսական զորքերի հասցրած հարվածի հետևանքով, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Յուրի Մալաշկոն։


 
Ինչպես գրել է Մալաշկոն Telegram-ում, հումանիտար օգնության տրամադրման ժամանակ բնակելի թաղամասի վրա է նետվել կառավարվող ավիառումբ։ Երեք կին և մեկ տղամարդ տեղում մահացել են, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավարը՝ ընդգծելով, որ խոսքը ռազմական հանցագործության մասին է։


Մալաշկոյի հաղորդագրության մեջ ասվում է Օրեխովում 11 վիրավորի մասին, սակայն ավելի ուշ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հստակեցրել է, որ հայտնի է 13 վիրավորի մասին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր