ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ hարվածել է ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ու իսրայելական ձեռնարկություններին          Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցի շուրջ շարունակել քննարկումները       Ոչ ոք չի կարողանա փոխարինել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում՝ դաշինքից Վաշինգտոնի դուրս գալու դեպքում    

11 հուլ 2023 14:24

Մեր նպատակն է թույլ տալ Ուկրաինային պաշտպանել իր տարածքը.Ֆրանսիան Ուկրաինային հեռահար հրթիռներ կփոխանցի

Ֆրանսիան Ուկրաինային հեռահար հրթիռներ կփոխանցի, Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը։


«Ես որոշել եմ մեծացնել զենքի և տեխնիկայի մատակարարումը Ուկրաինային, թույլ տալ նրանց հեռահար հարվածներ հասցնել: Միևնույն ժամանակ, մենք հավատարիմ ենք մեր դոկտրինին, որի նպատակն է թույլ տալ Ուկրաինային պաշտպանել իր տարածքը: Մենք որոշել ենք մատակարարել նոր հրթիռներ, որոնք թույլ կտան խորը հարվածներ հասցնել»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Ֆրանսիայի ղեկավարը։


Նա ավելի վաղ հայտարարել էր, որ Փարիզը կշարունակի մեծացնել Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը։


Ինչպես հուլիսի 9-ին ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան, նոր առաքումներ արդեն պատրաստվում են։ Նա նշել է, որ իրենց նպատակն է բավարարել Ուկրաինայի ներկայացրած կարիքները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր