Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

12 հուլ 2023 13:54

Հայաստանը պետք է մեզ հետ համաձայնեցնի Երասխում գործարանի կառուցումը, պետք է դադարեցնի այդ վտանգավոր գործելակերպը

Նախօրեին Ադրբեջանի սոցիալ-տնտեսական հարցերին նվիրված կառավարության նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը պետք է Ադրբեջանի հետ պայմանավորվի Երասխում գործարան կառուցելու հարցում։

Ալիևը նշել է, որ հայկական կողմը պետք է Ադրբեջանի հետ համաձայնեցնի այն ձեռնարկությունների գործունեությունը, որոնք, իր խոսքով, կարող են բնապահպանական վտանգ ներկայացնել՝ նկատի ունենալով մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանի մոտ՝ Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանը։

Ադրբեջանական մի քանի կազմակերպություններ բաց նամակով դիմել էին Փաշինյանին՝ պահանջելով ոչ միայն դադարեցնել Երասխի մետաղաձուլական գործարանի կառուցումը, այլև փակել Զանգեզուրի, Ագարակի, Թեղուտի, Ախթալայի, Կապանի հանքավայրերը։ Այժմ Ադրբեջանի նախագահը նաև կառավարությանն է հանձնարարել անմասն չմնալ և գործի դնել պաշտոնական գործիքակազմը, «որպեսզի Հայաստանը դադարեցնի այդ վտանգավոր գործելակերպը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր