Թուրքը եկել, կանգնել է մեր գլխավերևում, ժամանակն է, որ ցույց տաք արցախցու կամքը, միացե՛ք մեզ, հետո ուշ է լինելու. երթ են կազմակերպել
![](https://www.tert.am/news_images/1323/3968996_1/3.thumb.jpg)
«Թուրքը եկել, կանգնել է մեր գլխավերևում, ժամանակն է, որ ցույց տաք արցախցու կամքը, միացե՛ք մեզ, հետո ուշ է լինելու։
Եթե պասիվ մնաք՝ ձեր տունն ու տեղը վաղը ձերը չի լինելու, սպասելու ժամանակը չէ, թշնամին հասել է մեր տներին, արդեն շատ ուշ է, շատ ենք ուշացրել, մեզանից բացի մեր հարցը ոչ ոք չի լուծելու»,- ասացին երթի մասնակիցները՝ հորդորելով մյուսներին ևս միանալ իրենց։
Կանանցից մեկն էլ հիշեցրեց, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է ժամանակին հորդորել արցախցիներին վերադառնալ Արցախ. «Ինքս վերադարձել եմ, որդուս գերեզմանն այստեղ է: Ես ոչ մի իրավունք չեմ տվել իմ 5 տարեկան որդու գերեզմանը տալ թուրքին: Ելեք ոտքի, վաղը կարող է ուշ լինել բոլորիս համար»: