Գազարն ունի եզակի հատկություններ և կարող է գրեթե 30%-ով նվազեցնել քաղցկեղի զարգացման ռիսկը          Վիտամին D-ն կարևոր դեր է խաղում օրգանիզմում, սակայն ավելցուկը ոչ պակաս վտանգավոր է, քան անբավարարությունը       Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի    

12 հուլ 2023 16:22

ԱՀԱԶԱՆԳ.Ջրի համը և որակը փոխվել են, զգում են գարշահոտ և ժանգի համ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղաքացիները հայտնում են, որ վերջին շրջանում զգում են խմելու ջրի որակի փոփոխություն: Նշում են, որ փոխվել է ջրի համը և որակը․ զգում են գարշահոտ և ժանգի համ։

Բազմաթիվ քաղաքացիներ հրաժարվում են ծորակից ջուր խմելուց՝ պարզաբանելով, որ սրտխառնոց և փորացավ է առաջանում։
Մարդիկ ստիպված են լինում ջուր գնել խանութներից՝ ծախսելով լրացուցիչ գումարներ։
Որոշ քաղաքացիներ դիմել են «Վեոլիա Ջուր» ընկերությանը՝ նմուշառում իրականացնելու նպատակով, սակայն, ընկերության պատասխանը, թե ջրի որակի փոփոխություն չկա, չի գոհացրել նրանց։

Հաշվի առնելով հանրային առողջության կարևորությունը, հարցում եմ ուղղել ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին, թե արդյո՞ք ուսումնասիրվում է խնդիրը և ջրի որակը պարզելու նպատակով իրականացվե՞լ է նմուշառում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր