Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

12 հուլ 2023 17:15

Չավուշօղլուն նոր պաշտոն ունի

Հուլիսի 11-ին Թուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանում անցկացվել է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության առաջին նստաշրջանը:

Այս մասին գրում է ermenihaber-ը:

Նիստի օրակարգում եղել է պատվիրակության նախագահ ընտրելու հարցը:

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) և «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) կողմից որպես թեկնածու առաջադրվել է ԱԶԿ Անթալիայի պատգամավոր և երկրի նախկին արտգործնախարար Մևլյութ Չավուշղօլուն:

Քվեարկության արդյունքում ձայների բացարձակ մեծամասնությամբ Չավուշօղլուն ընտրվել է պատվիրակության նախագահի պաշտոնում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր