Ամերիկյան զինnւժը բերված է 100 տոկոսանոց պատրաստվածության, վերջնական որոշումը Թրամփինն է, սակայն նա դեռևս հապաղում է          Ներգաղթային վիզայի դիմորդները ԱՄՆ դեսպանության կողմից հավատարմագրված բժշկի կողմից, պետք է անցնեն բժշկական հետազոտություն       Հայաստանում երկրաշարժ է գրանցվել, ուժգնությունը կազմել է 2-3 բալ    

13 հուլ 2023 17:05

Արզիկ Հարությունյանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման. մեղավոր է ճանաչվել պետական դավաճանություն կատարելու համար

Ի լրումն դատախազության կայքում 31.10.2022 թ. տեղադրված՝ «Պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան» վերտառությամբ հաղորդագրության` Արցախի դատախազությունը նոր հաղորդագրություն է տարածել, որում նշված է.


«ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դռնփակ դատական նիստում քննության առնելով քրեական գործն ըստ մեղադրանքի Արզիկ Հարությունյանի՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական դավաճանությունը), 2023 թ. հուլիսի 11-ի դատավճռով Ա. Հարությունյանին մեղավոր է ճանաչել պետական դավաճանություն կատարելու մեջ և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկում 10 (տասը) տարի ժամկետով»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր