Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա տուժած          Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մայիսի 3-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են    

14 հուլ 2023 15:11

Հազիվ հասցրեցինք դուրս գալ տարածքից ու փախչել. Երասխի բնակիչը՝ գործարանի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների մասին

Գնացել էինք, որ ապրանք տեղափոխեինք՝ սկսեցին կրակել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է Երասխի բնակիչներից մեկը՝ խոսելով ադրբեջանական հերթական ագրեսիայի մասին։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 14-ին՝ ժամը 13:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ։
«Խառն է, մարդիկ հազիվ հասցրեցին դուրս գալ տարածքից ու փախչել։ Հիմա մենք էլ դաշտերում ենք։ Դեռ տուն էլ չենք հասել»,- ասաց մեր զրուցակիցը։

Երասխի բնակչի խոսքով՝ իրենցից բացի տարածքը հսկելու համար նաև պահակներ էին գնացել գործարանի տարածք։
«Այդ մարդիկ եկել էին ծիրանանոցում պահակություն իրականացնելու համար։ Մարդկային շարժ նկատելուց հետո ադրբեջանական կողմը ժամանակ չի կորցրել, անմիջապես սկսել է կրակը»,- նշել է ականատեսը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր