Օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում` հուլիսի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-17-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երևանում հուլիսի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուլիսի 16-17-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +28+30։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +21+26,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +20+23,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +25+27,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +11+19, ցերեկը՝ +16+19,
Լոռիում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +22+27,
Տավուշում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +24+29,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+23,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +26+30,
Արարատում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +30+33,
Արմավիրում գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +30+32,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +19+21,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +29+31,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +28+31,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +20+24,
Արցախում գիշերը՝ +22+24, ցերեկը՝ +26+30։