Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել, կան տուժածներ          Բանակցություններում ԱՄՆ բոլոր առաջարկները հակասում են Իրանի սկզբունքներին       Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության դեպք    

16 հուլ 2023 18:01

Սևանա լճում տարեց տղամարդը ընկել է փչովի ներքնակի վրայից և ջրահեղձ եղել

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ shamshyan.com կայքի տեղեկություններով՝ ժամը 13։40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ վարչական շրջանի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում «Ժայռ» հանգստյան գոտու լողափում քաղաքացին ռետինե նավակով շուռ է եկել և կան կասկածներ, որ ջրահեղձ է եղել։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակները։

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ լճից դուրս են բերել Երևանի բնակիչ 85-ամյա Լյուդվիգ Ղ․-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Պարզվել է, որ ոչ թե ռետինե նավակ է եղել, այլ փչովի ներքնակ, որով Լյուդվիգ Ղ․-ն մտել է Սևանա լիճ, անզգուշաբար ընկել է ներքնակի վրայից և ջրահեղձ եղել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր