Մեր ենթակառուցվածքների վրա երեկվա Իսրայելի կողմից իրականացված հարվածներին արձագանքը մեր ուժերի միայն մի փոքր մասն էր          Մարտի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, բայց նրան թույլ չեն տալիս լքել երկիրը    

15 նոյ 2025 15:38

Առեղծվածային ու ողբերգական դեպք, Սևանա լճում հայտնաբերվել է մաhացած կին

Առեղծվածային ու ողբերգական դեպք, Սևանա լճում հայտնաբերվել է մաhացած կինԱյսօր՝ նոյեմբերի 15-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևանա լճում՝ Գրողների միության հանգստյան տան տարածքում, դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և լճի մեջ բերանքսիվայր հայտնաբերվել է կնոջ դի, որը դուրս է բերվել անվտանգ վայր։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Լճի ափին  հայտնաբերվել են իրեր, որոնք հավանաբար պատկանում են մահացածին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր