Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

17 հուլ 2023 10:52

Անելանելի իրավիճակ է.Կկարողանա՞ն ԱՄՆ-ն և ԵՄ-ն ստիպել Բաքվին և Երևանին համաձայնագիր ստորագրել

Eadaily.com–ը գրում է, որ  կարո՞ղ է Բաքուն նոր մեծ սրացում սկսել տարածաշրջանում, ինչո՞ւ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը դեռ չի ստորագրվել չնայած Նիկոլ Փաշինյանի Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու համաձայնությանը, ո՞ւմ հովանու ներքո է խաղաղության լինելու՝ Արևմուտքի՞, թե՞ Ռուսաստանի։


Այդ և EADaily-ի ընթերցողներին հուզող այլ հարցերի պատասխանել է հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։


-Բաքուն կգնա՞ռիսկի ռազմական գործողություն իրականացնելու ռիսկի Ղարաբաղում հաշվի առնելով այնտեղ ռուս խաղաղապահների առկայությունը։


-Այսօր դրա հավանականությունը շատ մեծ է, քանի որ ադրբեջանական զորքերի մեծ կենտրոնացվածություն կա Արցախի կողմից վերահսկվող տարածքի ողջ պարագծով։ Շրջափակումը (Լաչինի միջանցքի) առաջին հերթին անհրաժեշտ է Արցախի բանակի և բնակչության մատակարարումը կանխելու, ինչպես նաև ռուս խաղաղապահների մատակարարման մակարդակը նվազեցնելու համար։ Հաշվի առնելով ռուս խաղաղապահների ներկայությունը գործողության հավանականությունը կախված է բազմաթիվ արտաքին գործոններից, այդ թվում ռուս-թուրքական հարաբերություններից, Ուկրաինայում գործողության ընթացքից և այլ գործոններից։


Օրինակ 2022 թվականի սեպտեմբերին Խարկովի մարզում ուկրաինական հարձակման ֆոնին Ադրբեջանը Հայաստանի դեմ նույն օրերին մեծ սրացում նախաձեռնեց։ Այնուամենայնիվ, խաղաղապահների առկայության պատճառով Բաքուն առայժմ զերծ է մնում նոր ագրեսիայից։ Դա մեծապես կախված է նաև սադրանքներին արձագանքելու, առավել ևս դրանք կանխելու Մոսկվայի կամքից ու պատրաստակամությունից։


-Չնայած Նիկոլ Փաշինյանի Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու համաձայնությանը, որը նախկինում Բաքվի հիմնական պահանջն էր, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում։ Ի՞նչն է պատճառը:


-Ադրբեջանին իրականում պետք չէ խաղաղության համաձայնագիր, որն ամեն դեպքում կներառի որոշակի պայմաններ։ Ըստ հենց ադրբեջանցի փորձագետների ու դիվանագետների հայտարարությունների Բաքուն փորձում է «սակարկել պատերազմի իրավունքը»։ Պատերազմի դեպքում ոչ մի ձևականություն պետք չէ պահպանել, և կարելի է միակողմանի լուծումներ գտնել։ Մյուս գործոնը Թուրքիայի դիրքորոշման փոփոխությունն է։ Մենք ընտրություններից հետո տեսնում ենք որոշակի փոփոխություններ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ և, ամենայն հավանականությամբ, դա նույնպես ազդում է բանակցային գործընթացի վրա։ Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ Բաքվի համար Հայաստանի կողմից Արցախի ադրբեջանական ճանաչումը թվում է ոչ թե բացարձակ, այլ պայմանական: Երևանի պայմանները հանգում են «միջազգային խաղաղապահ առաքելությանը և ԼՂՀ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովմանը», մինչդեռ Բաքուն համաձայն չէ դրան։ Բաքվի պայմանները ներառում են նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, սակայն Երևանն էլ դրան չէ համաձայն։


Դիվանագիտության մեջ ընդունված է ասել, որ եթե ամեն ինչ համաձայնեցված չէ, ապա ոչինչ համաձայնեցված չէ: Բայց այս դեպքում, ըստ էության, գրեթե ոչինչ համաձայնեցված չէ, կողմերի կարծիքով, իրենք չափազանց հեռու են համաձայնագիր կնքելուց։


-Ո՞ւմ հովանու ներքո է կնքվելու խաղաղության պայմանագիրը` Արևմուտքի՞, թե՞ Ռուսաստանի: Կկարողանա՞ն ԱՄՆ-ն և ԵՄ-ն ստիպել Բաքվին և Երևանին համաձայնագիր ստորագրել։


–Այս պահին կարծես թե Բաքուն և Երևանը նախընտրում են արևմտյան միջնորդությունը, և այստեղ ճնշում պետք չէ։ Բաքուն կարծում է, որ ամերիկյան միջնորդությունը կօգնի «օրինականացնել Արցախի ցանկալի գրավումը, մինչդեռ Երևանը կարծում է, որ արևմտյան միջնորդությունը կդառնա դեպի Արևմուտք աշխարհաքաղաքական առանցքի մեկնարկային կետը։ Բնականաբար, այս դեպքում խոսքը վերնախավերի շահերի մասին է, այլ ոչ թե ժողովուրդների, բայց քաղաքականությունն իրականացնում են պետության պաշտոնական ներկայացուցիչները։


Այնուամենայնիվ, ինչ վերաաբերվում է նրան, թե արդյո՞ք վերջնական համաձայնագիրը կստորագրվի, ապա ներկայումս կողմերը դեռ հեռու են ստորագրումից, թեև Երևանն ու Վաշինգտոնը շտապում են ըստ երևույթին ակնկալելով, որ իրավիճակը հետագայում միայն կվատթարանա, քանի որ ռուսական ազդեցությունը կվերականգնվի: Բաքուն նույնպես շտապում է, ընդ որում նույն պատճառով, բայց նա ունի մեթոդների ավելի լայն շրջանակ, որտեղ ուժային լուծումն ավելի նախընտրելի է թվում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր