Ո՞վ է պայթեցրել Ղրիմի կամուրջը․ նոր մանրամասներ
Ղրիմի կամրջի վրա գիշերային հարձակումը Ուկրաինայի ԶՈւ ռազմածովային ուժերի և Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) հատուկ գործողությունն էր։ Այս մասին РБК-Украина-ին հայտնել են ՈւԱԾ-ի աղբյուրները։
«Կամրջի վրա հարձակումն իրականացվել է վերջրյա դրոնների միջոցով։ Դժվար էր հասնել կամրջին, բայց ի վերջո դա հնարավոր եղավ»,- ասել է աղբյուրը։
Ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը հայտարարել էր, որ կամուրջը օրինական թիրախ է Ուկրաինայի համար և խոստացել է հաղթանակից հետո պատմել դրա հետ կապված հատուկ գործողությունների մանրամասները։
Հիշեցնենք, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած նոր պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել, երթևեկությունը ժամանակավորապես արգելափակված է։
Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունն, իր հերթին, ոչ հաստատել, ոչ հերքել է միջադեպին Կիևի առնչությունը։