Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»          Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ       Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում    

17 հուլ 2023 13:14

Դու ի՞նչ կապ ունես այն տարածքների հետ, որի վրա ՀՀ ինքնիշխանությունը չի տարածվում.Փաշինյանի ստորագրությունը նոյեմբերի 9-ի հայտարարության տակ օրինական չէ

Սխալ եմ համարում այն մոտեցումը, որ եթե Հայաստանի իշխանությունը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, միջազգային հանրություն ի՞նչ անի. Ժամանակին Պոլ Պոտը լինելով Կամբոջայում ընտրված ղեկավար, կոտորել է իր ժողովրդին: Այդ ժամանակ միջազգային հանրությունը չի ասել՝ Պոլ Պոտն ընտրված է, մենք ինչ գործ ունենք: Հակառակը, դա կոչվել է դեմոցիդ եւ դա միջազգային ուժերով դադարեցվել է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 17-ին, Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:


«Մենք պահանջում ենք միջազգային հանրությունից քիչ գլխով անելու ու ասել՝ դե եթե Հայաստանը արդեն ճանաչել է, մենք ինչ անենք: Բա միջազգային ամբողջ պարտականություններն ո՞ւր մնացին: Մենք եկել եք դա արտահայտենք: Ուզում է Նիկոլ Փաշինյանը լինի, իր ամբողջ թիմը լինի, ճանաչեն, դա ի՞նչ կապ ունի: Բա միջազգային իրավունքը, միջազգային հարաբերություններն ուր մնացին»,-ասաց նա:




Անդրադառնալով Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար օգնություն տեղափոխելու վերաբերյալ Բաքվի առաջարկին, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ դա ուղղակի պնդում է, որ Արցախը Ադրբեջանի անքակտելի մասն է. «Դա է ուզում Ադրբեջանն ապահովել: Ուզում է ասել, որ Ադրբեջանն է տերը, ինքը կարող է օգտակար լինել եւ որեւէ մարդասիրական աղետ չկա: Ուղղակի կա արցախցիների կողի ընկած վիճակ, որ իրենք չեն ուզում արդեն իսկ իրենց պետությունից ստանալ այդ օգնությունը: Սա սրիկայություն է»:


Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, նա ընդգծեց. «Կարող ես ճանաչել, բայց դու ի՞նչ կապ ունես այն տարածքների հետ, որի վրա Հայաստանի ինքնիշխանությունը չի տարածվում: Նիկոլ  Փաշինյանի ստորագրությունը նոյեմբերի 9-ի հայտարարության տակ օրինական չէ, որովհետեւ Հայաստանի սուվերենությունը չի տարածվում այն տարածքների վրա, որի տակ ինքը ստորագրել է»:


Նրա խոսքով, Եվրոպան անտարբեր է Արցախի հայերի ճակատագրով. «Իրենց հետաքրքրում է երկու բան, մեկը, որ Ռուսաստանը դուրս գա տարածաշրջանից, երկրորդը, Իրանը հնարավորինս թուլնա եւ չկարողանա մցրել Թուրքիայի հետ:


Արցախը որպես չճանաչված պետություն ունի մասնակի միջազգային իրավական սուբյեկտություն, եւ որպես այդպիսին կարող է դիմել որեւէ մեկ ատյանի: Օրինակ, ՄԱԿ-ի կանոնադրության մեջ գրված է, որ անկախ նրանից, պետությունը ՄԱԿ-ի անդամ է, թե ոչ, նա կարող է դիմել այն դեպքում, երբ իրեն վտանգ է սպառնում: Մյուս կողմից ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակ կ, բա ո՞ւր եք, բա էդ 30 հազարը երեխա չե՞ն: Մենք պահանջում ենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը անմիջապես սկսի աշխատել այն երեխաների հետ, որոնք գտնվում են Արցախում, այսպես կոչված, շրջափակման մեջ: Դա շրջափակում չէ, դա ցեղասպանական մեթոդ է: Դա ցեղասպանության փորձ է, իսկ փորձը նույնչափ պատժելի է, ինչպեսեւ ցեղասպանությունը»,-ընդգծեց Լարիս Ալավերդյանը:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր