Պատերազմի դադարեցումը կախված է Թեհրանին անվտանգության երաշխիքներ տրամադրելուց և փոխհատուցում վճարելուց          Երևանում բախվել են «Kia Optima»-ն ու «Lexus»-ը․ վերջինը կոտրել է գովազդային ցուցանակը       Մենք օգնության կարիք չունենք, վերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է    

17 հուլ 2023 19:12

Ալիևը Ուկրաինային մի քանի միլիոն դոլար է հատկացրել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար էներգետիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին:

ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ համաձայն կարգադրության՝ Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով էլեկտրասարքավորումներ գնելու եւ ուղարկելու համար Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից Ադրբեջանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը հատկացնել 7,6 միլիոն ԱՄՆ դոլար։

Նշենք, որ Ադրբեջանն արդեն մի քանի անգամ խոշոր գումարներ է հատկացրել Ուկրաինային օգնելու համար՝ դա պատճառաբանելով «մարդասիրական օգնություն ցուցաբերելով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր