Աստղագուշակ սեպտեմբերի 3-ի համար, ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին          Մեսրոպ Մաշտոցին այբբենարանից հանել են՝ «դարձնելով» QR կոդ. նոր սկանդալ. «Ժողովուրդ»       Փաշինյանը ՔՊ–ականներին՝ ռուսական թեմաներով ամեն մեկն իրավունք չվերապահի ավել-պակաս խոսել. «Իրավունք»    

18 հուլ 2023 12:19

Ապատեղեկատվություն են տարածում, թե Աղդամից Ասկերան հումանիտար օգնություն են տեղափոխում

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հերթական ապատեղեկատվությունն է տարածվում առ այն, թե իբր Ակնայից` (Աղդամ) Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կարմիր խաչի աշխատակիցները հումանիտար օգնություն են տեղափոխում։


Արցախի ՆԳ նախարարությունը հայտարարություն է տարածել՝ վստահեցնելով, որ Ասկերան քաղաքի ոստիկանական անցակետով դեպի Ակնա որևէ տրանսպորտային միջոց չի անցել, առավել ևս հումանիտար բեռներ չեն տեղափոխվել։


Նախարարությունը միաժամանակ կո'չ է անում, տուրք չտալ չճշտված տեղեկություններին և զերծ մնալ պառակտողական ու զրպարտիչ գործողություններինից։


Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները այդ անցակետում շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, մշտական դիտարկման տակ պահելով Ասկերան քաղաքի և հարակից բնակավայրերի անցուդարձը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր