Մայիսի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում          Մայիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ    

18 հուլ 2023 13:17

«Վագներ» խմբավորման զինյալներին հայտնաբերել են սպանված

Երեկ Վորոնեժի մարզում զինվորական համազգեստով երկու մահացած տղամարդ են հայտնաբերվել. հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։


Բազայի տվյալներով՝ հուլիսի 6-ի առավոտյան Վորոնեժ-Լուգանսկ մայրուղուց ոչ հեռու՝ Օսկինո գյուղի մոտ հրազենային վնասվածքներով երկու տղամարդու դի է հայտնաբերվել։ Տղամարդիկ զինվորական համազգեստով են եղել, փաստաթղթեր չեն ունեցել։ Մահացածներից ոչ հեռու հայտնաբերվել է ՈՒԱԶ, որի ներսում եղել է զենք։


Աղբյուրն ավելի ուշ հայտնեց, որ Վորոնեժի մարզում գնդակահարվածները  Վագներ խմբավորման մարտիկներն են, ովքեր սպանվել են ապստամբությանը մասնակցելուց հրաժարվելու համար։


Քննիչներին հաջողվել է բացահայտել Վորոնեժի մարզում երկու տղամարդու կրակոցների մեջ կասկածվողի ինքնությունը։ Հուլիսի 17-ին սպանության կասկածանքով բերման է ենթարկվել ծնունդով Ղրղզստանից 25-ամյա Յարոսլավ Շեխովցովը։ Հարցաքննության ժամանակ նա ասել է, որ ինքը Վագներ-ի մարտիկ է եղել և խոստովանել է, որ տղամարդիկ սպանվել են հունիսի 24-ին՝ ապստամբությանը մասնակցելուց հրաժարվելու համար։
***
Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության երկու նախկին մարտիկները պատմել են արևելյան Ուկրաինայի մարտադաշտում ունեցած իրենց սարսափելի փորձի մասին, և թե ինչպես են նրանք, ովքեր տատանվում էին, անմիջապես գնդակահարվում էին իրենց իսկ հրամանատարների կողմից, հաղորդում է. CNN.





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր