MAGA-ի կողմնակիցներնը Դոնալդ Թրամփի հիմնական իրավահաջորդ են տեսնում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին          ԻՀՊԿ ռազմածովային ուժերը Պարսից ծոցում խոցել են իսրայելական բեռնատար նավ       Երևանում «Nissan»-ը բախվել է «Opel»-ին և «Toyota Corolla»-ին    

18 հուլ 2023 15:19

Իրավիճակը ծանր է, կան կիսաքաղցած մարդիկ․ Արայիկ Հարությունյանի նստացույցը կարող է օգուտ տալ․ԼՂ օպերատիվ շտաբի պետ

Նախագահ Արայիկ Հարությունյանի նստացույցը կարող է օգուտ տալ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂ օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը։


Նա հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շատ բարդ է, կան կիսաքաղցած մարդիկ, հիվանդներ, որոնց անհնար է վիրահատել։


«Անհրաժեշտ է աշխարհին հստակ ազդանշան ուղարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքների ճանաչման անհրաժեշտության մասին»,-Վիրաբյանը։


Նա պարզաբանեց, որ այստեղ է իր օրակարգով եւ հրաժարվում է պատասխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցերին։ «Ղարաբաղցիները պայքարում են, եւ մենք բոլորս պարտավոր ենք նրանց կողքին լինել»,-եզրափակեց Վիրաբյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր