Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

19 հուլ 2023 12:03

Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում սառույցը հալվո՞ւմ է․պայմանավորվել են արագացնել նախագծերի իրականացումը տրանսպորտային հաղորդակցության ոլորտում

Իրանական Աստարայում տեղի է ունեցել տնտեսական համագործակցության ադրբեջանա-իրանական հանձնաժողովների համատեղ նիստ՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաեւի եւ Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարար Մեհրդադ Բազիրփաշայի նախագահությամբ։


Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային եւ միջազգային տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման հարցերը, ինչպես նաեւ էներգետիկ նախագծերը, տեղեկացրել է Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայությունը։




Կողմերն ընդգծել են տարածաշրջանի տարանցիկ պոտենցիալի զարգացմանն ուղղված ջանքերի կարեւորությունը եւ նպատակահարմար են համարել արագացնել տրանսպորտային հաղորդակցությունների դիվերսիֆիկացման նախագծերի իրականացումը։


«Այդ առնչությամբ կողմերը պայմանավորվել են արագացնել այն միջոցները, որոնք կապված են Փոխըմբռնման հուշագրի դրույթների իրականացման հետ, որը ստորագրվել է 2022թ. մարտի 11-ին Ադրբեջանի եւ Իրանի կառավարությունների միջեւ, Իրանի տարածքով Ադրբեջանի Արեւելազանգեզուրյան տնտեսական շրջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ նոր հաղորդակցությունների հաստատման մասին»,- նշվել է հաղորդագրությունում։


Նախատեսվում է մինչեւ հաջորդ տարվա վերջ ավարտել Աստարայի բեռնային տերմինալի կառուցումը։


Կողմերը պայմանավորվել են նաեւ որքան հնարավոր է արագ ավարտել մաքսային ենթակառուցվածքի կառուցումը սահմանին, Աստարաչայ գետի կամրջի մոտ։


Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ էներգետիկ եւ ջրային ռեսուրսների օգտագործման հետ կապված հարցերը։


«Այս առնչութկամբ նշվել է հիդրոհանգույցների եւ «Խուդաֆարին», Գըզ գալասի» եւ «Օրդուբադ-Մարազադ» հիդրոէլեկտրակայանների շինարարությունն արագ ավարտելու կարեւորությունը»,- նշվել է մամուլի հաղորդագրությունում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր